Բավ է պառակտվել
03-04-2014 13:45

՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական շարժումը կկիրառի քաղաքական անհնազանդության ամբողջ զինանոցը

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պայքարը շարունակելու է` կիրառելով քաղաքական անհնազանդության ամբողջ զինանոցը: «Մենք շարունակում ենք պայքարը, օգտագործելու ենք անհնազանդության ամբողջ զինանոցը»,- տեղեկացրեց նա: Նախաձեռնության մյուս անդամ Վահագն Ավագյանն էլ ավելացրեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է համագործակցել խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի հետ: «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր մեզ հետ դեմ են հակասոցիալական այս օրենքի դեմ: Ինչ վերաբերվում է վարչապետի հրավիրած երկխոսությանը, ապա մենք պատրաստ ենք երկխոսությանը, եթե բավարարվի մեր պահանջը, եթե մեր պահանջը բավարարվի, մենք կգնանք երկխոսության»,- ասաց Հարությունը: Վահագն Ավագյանն էլ ընդգծեց, որ իրենք «ոչ գործադիր ենք, ոչ օրենսդիր եւ չեն պատրաստվում նրանց աշխատանքն անել»: «Դեմ եմ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին հավաք է կազմակերպում, որի ժամն ու տեղը դեռ հստակ չէ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դրույթները հակասահմանադրական են ճանաչել: ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: