Բավ է պառակտվել
07-06-2014 12:12

՛՛Դեմ եմ՛՛-ը Նոր Նորքում իրազեկման ակցիա կանցկացնի

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 7-ին, հերթական իրազեկման ակցիա է անելու, այս անգամ Նոր Նորքում: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

«Հունիսի 7-ին, ժամը 18:00-ին իրազեկման ակցիա է անցկացվելու Նոր Նորքի 1-ին զանգվածի Գայի արձանի մոտից: Մարդկանց մեջ ակտիվություն եւ պայքարին մասնակցելու ցանկություն արթնացնելու նպատակով մենք բարձրախոսով եւ թռուցիկներով մարդկանց ասում եւ փոխանցում ենք այն միտքը, որ ԴԵՄ ենք թալանին, եւ իրենց էլ քաջալերում միանալ ակցիաներին: Մեզ ոչ մեկ ժամանակին չի ասել, հետո ինչ-որ մի տեղից լսել ենք ամեն դեպքում: Այժմցանկացած մեթոդ կօգտագործենք, որպեսզի իրազեկենք եւ պայքարի ոգեկոչենք մարդկանց»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ հունիսի 11-ին էլ նախաձեռնությունը մեծ երթ է կազմակերպում Մատենադարանի մոտից:

Հիշեցնենք, որ կուտակայինի մասին նոր օրինագծով, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում մասնակցել համակարգին, պետք է դիմումներ ներկայացնեն իրենց գործատուներին՝ պահումներ չանելու պահանջով: