Բավ է պառակտվել
09-04-2014 14:18

Հանրապետության հրապարակը լցված է ակտիվիստներով

Այսօր, ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը կրկին բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության շենքի մոտ: Նախաձեռնության անդամները ցանկացել են տեսնել նախարարի պաշտոնակատարաին, սակայն Դավիթ Սարգսյանը հրաժարվել է կատարել նախարարության առջեւ բողոքի ակցիա անցկացնող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների պահանջը եւ չի ցանկացել ներքեւ իջնել: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նախարարության շենքից դուրս գալուց նշել է՝ ՛՛Պատիվ չհամարեց իջնել՛՛: Նախարարության աշխատակազմի ղեկավարն առաջարկել է, որպեսզի նախաձեռնության անդամները բարձրանան նախարարի մոտ, սակայն իրենք մերժել են. ՛՛Բնականաբար, մենք վերեւ չենք բարձրանա: Մենք շատ ենք, բոլորն էլ ցանկանում են բարձրանալ՛՛,-հավելել է Դավիթ Մանուկյանը: Դավիթ Մանուկյանը շենք էր մտել եւս երկու ակտիվիստների հետ՝ հանձնելու քաղաքացիների դիմում-նամակները, որով նրանք պահանջում են ենթարկվել ՍԴ որոշման 6-րդ կետին, եւ իրենց փոխարեն կուտակային կենսաթոշակային ֆոնդ չընտրել: ՛՛Ամոթ, ամոթ՛՛ վանկարկելով ակտիվիստները շարժվել են դեպի կառավարություն:Ոստիկանները նրանց այժմ փորձում են հեռացնել փողոցից եւ բացել ճանապարհը, բայց առայժմ դա նրանց չի հաջողվում: Ակտիվիստներից ոմանք նստել են գետնին, նրանց քաշքշելով ոստիկանները հեռացնում են մայթ, սակայն նրանք նորից վերադառնում են: Ամբողջ Հանրապետության հրապարակը լցված է ակտիվիստներո ու ոստիկաններով: