Բավ է պառակտվել
31-05-2014 14:32

Կուտակայինին չմասնակցելու դիմումները դպրոցի տնօրենները չեն ընդունում.ուսուցիչներ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ ուսուցիչները հայտարարեցին, որ Կուտակային կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ ներկայացրած ուսուցիչներից դպրոցի տնօրենները նաև ազատման դիմում են պահանջում: ««Դ!ԵՄ ԵՄ» անդամների, եղել են կրթական հաստատություններ, որտեղ աշխատողների դիմումներն ընդունվել են, բայց ինչպես իրնք են  հավաստմում,  չընդունած դիմումների թիվն ավելի մեծ է»,-նշեցին ասուլիսի անդամները: Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանի խոսքով, տնօրենները պատճառաբանում են, թե համապատասխան հրահանգ չունեն. «Միթե նախագահի ստորագրած օրենքը հրահանգ չէ, սրանից ավել էլ ի՞նչ հրահանգի են սպասում»:
Ուսուցիչները դիմեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, նշելով, որ իրենք պաշտպանության կարիք ունեն: