Բավ է պառակտվել
18-07-2015 11:14

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրից կփոխանցվի հայկական կողմին

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին: Գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում փոխանցման ժամկետների և ուղիների վերաբերյալ։ Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության։ «Հրապարակի»-ին  հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են, որ Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար այն ՌԴ քննչական մարմնից միանգամից կփոխանցվի ՀՀ քննչական մարմնին, այլապես մինչև գործը ՌԴ դատախազությունը վերցներ քննչականից, այն փոխանցեր ՀՀ դատախազությանը, վերջինս էլ՝ ՔԿ-ին, հավելյալ ժամանակ կանցներ, և զննությունը կձգձգվեր: