Բավ է պառակտվել
27-02-2015 15:45

Պերմյակովի գործը ամենայն հավանականությամբ կքննվի ՌԴ-ում

Հյուսիսկովկասյան ռազմական դատարանում, որը գտնվում Դոնի Ռոստով քաղաքում ամենայն հավանականությամբ կքննվի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է դատարանի նախագահ Միխաիլ Պտիցինը: «Առայժմ վերջնականապես որոշված չէ, թե որ ռազմական դատարանում կքննվի տվյալ գործը՝ Երևանում, թե Դոնի Ռոստովում, սակայն իր էությամբ այն ենթակա է քննության Հյուսիսկովկասյան ռազմական դատարանում», - հայտարարել է Պտիցինը: Նա հավելել է, որ Պերմյակովը հոգեբանահոգեբուժական փորձաքննություն է անցնում: