Բավ է պառակտվել
20-11-2015 15:52

Ավետիսյանների սպանության գործն ուղարկվել է դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեն Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործն իր մեղադրական եզրակացությամբ ուղարկել է գործը վերահսկող դատախազին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն , դատախազը հնգօրյա ժամկետում համապատասխան որոշում կկայացնի: Զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչները դեռեւս դիմում չեն ներկայացրել: Հունվարի 12-ի լուսադեմին հանցագործը Գյումրիում գնդակահարել է Ավետիսյանների  ընտանիքի վեց անդամներին: Փոքրիկ Սերյոժաին հանցագործը փորձել է սպանել  սվին դանակով: Բժիշկները յոթ օրվա ընթացքում պայքարում  էին  վեց ամսեկան երեխայի կյանքի համար`նա տարել էր երկու վիրահատություն, սակայն  հունվարի 19-ին մահացել էր: 7 մարդու սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը: ՌԴ կայազորային զինվորական դատարանը Պերմյակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով: