Բավ է պառակտվել
07-05-2015 11:30

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է ԼՂՀ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Շուշիի ազատագրման 23 և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակներին նվիրված միջոցառումներին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ պատվիրակությունը մասնակցելու է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին և կվերադառնա մայիսի 9-ին: Հ.Աբրահամյանը նաև նշեց, որ բոլոր նախարարները և գերատեսչությունների ղեկավարները պարտադիր կմասնակցեն Երևանում անցկացվելիք տոնական միջոցառումներին: Դրանք, կառավարության ղեկավարի խոսքով, ղեկավարելու է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, քանի որ ՀՀ նախագահը Հայաստանում չէ և աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: