Բավ է պառակտվել
24-04-2015 10:18

Պատվիրակություններն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս պահին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ են ժամանում տարբեր երկրների պատվիրակություններ, ՀՀ -ում հավատարմագրված դեսպաններ: Նրանք սեղմում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի ձեռքը, և իրենց հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակը լրացնելով անմոռուկ ծաղիկով: Արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ինչպես նաև բարձրաստիճան 60 պաշտոնական պատվիրակություններ տարբեր երկրներից։