Բավ է պառակտվել
16-04-2015 15:32

Ցեղասպանության տարելիցին ՀՀ այցելող պատվիրակությունները կազատվեն վիզայի վճարումից

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները ազատվում են Հայաստան մուտքի վիզայից: Այս մասին այսօր որոշում է կայացվել կառավարության հերթական նիստում: Կառավարությունը սահմանել է, որ 2015թ. ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները ՀՀ համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից: