Բավ է պառակտվել
22-01-2015 17:20

Պետդումայի պատվիրակությունը կայցելի Գյումրի

Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը Հայաստան է գալիս եւ մտադիր է այցելել Գյումրի, որտեղ, քննության վարկածի համաձայն, ռուս ժամկետային զինծառայողը սպանել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին: Այս մասին հայտնել է Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Ըստ նրա՝ պատվիրակության կազմում կընդգրկվեն իր առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւը, պատգամավորներ Իրինա Ռոդնինան, Բորիս Ռեզնիկը: «Մեր նպատակը շատ պարզ է՝ մենք պսակներ կդնենք զոհերի գերեզմաններին, կհանդիպենք Գյումրիի բնակիչների հետ, անձամբ կցավակցենք, ներողություն կխնդրենք այն ողբերգության համար, որը մեր ստահակ հայրենակիցը պատճառեց հայ ժողովրդին: Հանդիպումներ կանցկացնենք, կպարզաբանենք մեր դիրքորոշումը, այն շատ պարզ է. հանցագործը պետք է ամենադաժան պատիժը կրի», - ասել է Ռեզնիկը: Նախատեսվում են հանդիպումներ նաեւ ՀՀ խորհրդարանում, այնուհետեւ հանդիպում կլինի Գյումրիի ղեկավարության հետ:նության» գործ է հարուցվել նաեւ ՀՀ ՔԿ-ում: