Բավ է պառակտվել
17-05-2014 11:15

Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի ուղևորի դին հայտնաբերվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և 5 ջրափրկարար:

Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:

Դեբեդ գետի երկայնքով սկսվել են գետում հայտնված «ՎԱԶ 21011» մակնիշի ուղևորներ 25-ամյա Ա. Թ.-ի և 31-ամյա Ա. Բ.-ի, որոնց գետը քշել էր, որոնողափրկարարական աշխատանքները:

Հրշեջ-փրկարարները Սանահինի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ գետում հայտնաբերել են Ա. Բ.-ի դին, իսկ ջրափրկարարները ջրից դուրս են բերել այն:

Ժամը 20.40-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 16-ի առավոտյան:

Մայիսի 16-ին, ժամը 10.24-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 20.30-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 17-ի առավոտյան: