11-04-2014 10:32

Անհանգստացած Դավութօղլուն զանգել է Քերրիին

Հայոց ցեղասպանության հարցով, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձև ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, հայտնում է Hurriyet Daily News -ը: Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե Թուրքիան «բացասական ակնկալիք չունի բանաձևից»: Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում այն նախաձեռնությունների դեմ, որոնք անհանգստացնում են Թուրքիային, և իրենք հուսով են, որ ամերիկացիները նման վերաբերմունք չեն ցուցաբերի:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի չորս կոնգրեսականներ բանաձև էին ներկայացրել Բարաք Օբամային՝ կոչ անելով խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։ Միաժամանակ ներկայացվել էր նաև վերոհիշյալ բանաձևը: