21-01-2014 14:51

Դավիթ Հակոբյանը ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից խիստ հիասթափված է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն անրադարձավ, արդեն արդիական դարձած  հունվարի 18-ի, ինչպես ինքն է ասում՝  «միտինգային շնորհանդեսին»:

Հակոբյանը գոհ է երիտասարդների կազմակերպչական ճիղից, իսկ ահա ընդդիմադիրներից, հատկապես ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից խիստ հիասթափված:

«ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները սլաքն ուղղում են վարչապետի՞ն, պարոնա՛յք, գլխավորը նախագահն է, վարչապետը վալի է կամ, այսպես ասած, մեծ վեզիր է, փառաբանողը նախագահն է, ինչո՞ւ քննադատական սլաքը նրան չեք ուղղում։ Ուրեմն պիղծ քննադատական նպատակներ են»,- ասաց նա։

Ըստ նրա Ազատության հրապարակում բավականին շատ թվով մարդիկ կային, դա ապացուցում է, որ հասարակությունը բարոյաքաղաքական վերելք է ապրում:

Դավիթ Հակոբյանը նշեց, որ ինքը ևս կարող էր ելույթ ունենալ, բայց հիասթափություն է ապրել, երբ տեսել է ՛՛դեղնակտուցավորներին՛՛  ու ՛՛անչափահասներին՛՛  ելույթ ունենալիս, իսկ ահա երիտասարդների առջև գլուխ է խոնարհում:

«Երիտասարդները տրաֆարետային ճառեր էին կարդում, իրենք էլ չէին հասկանում, ինչու «ստոպ», իսկ ամենաողբերգականը քաղաքական ուժերի կարգախոսներն էին՝ «Մենք չենք պայքարում իշխանափոխության համար», «Մենք սոցիալական խնդիրների և մարդու իրավունքների պաշտպանյալն ենք»։ Կներեք, բայց սոցիալականը տնտեսականն է, իսկ տնտեսականը՝ քաղաքականի ածանցյալն է»,- հավելեց Հակոբյանը: