Բավ է պառակտվել
24-01-2014 12:05

Արդյոք Սահմանադրական Դատարանը կկասեցնի՞ ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքը

 ԱԺ ոչ իշխանական՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգմամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կասեցման դիմումով: Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2013թ. դեկտեմբերի 26-ին գործն ընդունել էր վարույթ և դրան պետք է անրադառնար հունվարի 25-ին:

Մինչ ոչ իշխանական ուժերը և մարդկանց մեծամասնությունը, ովքեր դեմ են այդ համակարգի ներդրմանն անհամբերությամբ սպասում են ՍԴ նիստին ու վերջնական արդյունքերին՝ նիստն հավանաբար այդպես էլ չկայանա:

Այսօր հունվարի 24-ն է,  ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստ գումարելու որոշում դեռևս չկա: Իսկ ահա նիստի կայացման պարագայում այն կլինի դռնփակ, ներկա կգտնվեն միայն ԶԼՄ-ները և ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ սույն օրենքը առաջացրել է մարդկանց զայրույթը, քանի որ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձանց աշխատավարձից 5-10 տոկոս կգանձվի, որը կգումարվի նրանց թոշակին: