Բավ է պառակտվել
07-08-2014 08:53

Հայաստանում դատավորները գնալով հարստանում են

Հայաստանի դատավորները ամենահարուստ պաշտոնյաների շարքում են, և դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը։

Օրինակ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանն իր հայտարարագրերում նշել, թե ունի 43 մլն դրամ։ Բացի այդ, նա մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամ է վաստակել, որը գոյացել է միայն աշխատանքի վարձատրությունից։

Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի Գրիշա Մելիք–Սարգսյանը հայտարարագրել է 4 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում, ի տարբերություն իր գործընկերոջ, նա մի փոքր ավելի է վաստակել՝ 14.4 մլն դրամ, որից 5.6 մլն դրամը կենսաթոշակն է, իսկ 8.4 միլիոնը՝ տարեկան աշխատավարձը, 360 հազար դրամ էլ կազմել են այլ եկամուտները։ Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավոր՝ Հենրիկ Տեր–Ադամյանը հայտարարագրել է 6 մլն դրամ, իսկ միայն աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 8.4 մլն դրամ, գրում է «Ժողովուրդ»-ը: