Բավ է պառակտվել
29-04-2014 11:33

Երևանի դպրոցներից մեկի մոտ դանակահարություն է եղել

Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Արտակ Ա.-ն եւ «կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 34-ամյա Նաիրի Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Մ. Ավետիսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձանց կողմից իրենց դանակով հարվածելու հետեւանքով:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արտակ Ա.-ն եւ Նաիրի Մ.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին եւ Նաիրի Մ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է 36-ամյա Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին: Կարեն Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: