Բավ է պառակտվել
19-03-2014 12:38

Սարի- Թաղի բնակիչ, 16-ամյա տղան դանակահարել է հասակակցին

Մարտի 24-ին, Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Գոռ Ս.-ի դեմ հարուցված առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ Երեւանի Սարի Թաղի 16-ամյա բնակիչ Գոռ Ս.-ն մեղադրվում է իր հասակակից Ռոման Հ.-ին դանակով հարվածելու մեջ: 

Դեպքը տեղի է 2013թ-ի սեպտեմբերի 24-ին: Գոռը երկու ընկերների հետ գնացել է ընկերուհուն տեսնելու: Նույն օրը ցերեկը, դպրոցի մոտակայքում եղել է նաև Խ. Արթիկյանը: Միմյանց ՛՛Թարս նայելու՛՛ և այլևայլ մանրուքների հետևանքով էլ նրանց միջև պարզաբանումներ են սկսվել, ինչը վերաճել է բուռն վիճաբանության: Վեճը թեժանում է ՛՛Հայորդաց տան՛՛ մոտ:
Նրանց է մոտեցել նաև 17-ամյա Ռոման Հ-ն, ում Գոռը սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է որովայնի ձախ հատվածին` առաողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գոռ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: