Բավ է պառակտվել
27-03-2014 16:23

Ցրտահարություն է սպասվում. ԱԻՆ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:
Մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին, 29-30-ին , 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 2-7մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:  Երևանում` մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: 29-30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ: