31-03-2014 19:50

Ցրտահարության վտանգը դեռ չի անցել

Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասավում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում միչև 6 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին`7 աստիճան ցուրտ:
Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում` ապրիլի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ: