Բավ է պառակտվել
20-12-2013 10:22

Ո՞րտեղից են Հայաստան ներկրվել ամանորյա կոկորդիլոսները

Մոտ 2 շաբաթ առաջ ԱՄՆ-ից Հայաստան է ներկվել 3 հատ կոկորդիլոս: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը: Նրա խոսքով, կենդանիների սննդամթերքի մակնշումն արված է նոյեմբեր ամսվա համար, պիտանելության ժամկետը 3 ամիս է: «Սա կոկորդիլոսի ներկրման առաջին փորձն է: Ներկրված կենդանիները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 12 կգ, Հայաստան են բերվել ապխտած վիճակով»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը: Հարցին, թե գիշատիչ ու լեշակեր կենդանու միսը որքան է անվտանգ ուտելու համար, ծառայությունից պատասխանեցին, որ կոկորդիլոսի միսը համարվում է ազատ վաճառքի սննդատեսակ: «Նահանգներում էլ շատ տարածված ուտեստ է համարվում»,-ասաց Ա. Սուքիասյանը: Բացի կոկորդիլոսներից, Հայաստան բերվե՞լ են օրինակ ջայլամի, շնաձկան, գետաձիու, կենգուրուի, եղջերուի, գորտի ու նման այլ կենդանիների միս կամ հենց կենդանիներ: Հարցին ի պատասխան ծառայությունից հավատացրեցին, որ այլ էկզոտիկ կենդանիներ չեն ներկրվել: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` ինչ համացանցում ակտիվ խոսակցությունների ու քննարկումների առիթ է դարձել հայաստանյան սուպերմարկետներից մեկում 380 000 հազար դրամանոց կոկորդիլոսի լուսանկարը:

Նյութի սկզբնաղբյուր՝ panorama.am: