Բավ է պառակտվել
27-11-2013 20:33

Ծրագրավորողների տարօրինակ «նվերը» ազգային ժողովին

Այսօր ՀՀ ազգային ժողովի բակում հավաքվեցին մի խումբ ծրագրավորողներ,որոնք իրենց դժգոհությունը հայտնեցին պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին: Նրանք իրենց համակարգիչների մկնիկները քարշ տալով տարան և գցեցին ԱԺ-ի դարպասների մոտ, որոշներն էլ կապեցին մկնիկները դարպասի ճաղերից:

Մինչ ակցիայի մասնակիցները տեղավորում էին իրենց մկներին ԱԺ-ի տարածքում, ոստիկանները փորձեցին միջամտել՝ պատճառաբանելով, որ վերջիններիս գործողություններն օրինաչափ չեն, սակայն ակցիան իրականացնողները թողեցին իրենց մկնիկներն այնտեղ և հեռացան: