Բավ է պառակտվել
07-05-2015 09:02

Մոսկվայում Coca-Сola-ն վաճառում են անձնագիր ներկայացնելու դեպքում (տեսանյութ)

Մոսկվայի խանութներում հանրահայտ Coca-Сola գազավորված ըմպելիքը սկսել են վաճառել միայն անձնագիր ներկայացնող գնորդներին: Համապատասխան տեսանյութը YouTube կայքում տեղադրել է բլոգեր Վիկտոր Կադոչնիկովը:
Բլոգերը նշել է, որ Մոսկվայի խանութներից մեկում իրենից անձնագիր են պահանջել նշված ըմպելիքը վաճառելու համար: Քանի որ Կադոչնիկովի մոտ չի եղել անձը հաստատող փաստաթուղթ, նա այդպես էլ չի կարողացել գնել այն: 
Տեսանյութի տակ օգտատերերը մեկնաբանել են, որ մայիսի 1-ից Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում գործում է նոր օրենք, ըստ որի՝ մայրաքաղաքի խանութներում արգելվում է մինչև 9% սպիրտ, կոֆեին և նմանատիպ այլ նյութեր պարունակող ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների վաճառքը: