Բավ է պառակտվել
05-03-2016 12:39

«Կոկա-Կոլա»-ն դատի է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, որին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել էր գերիշխող դիրքի չարաշահման համար, դիմել է դատարան:
«Կոկա-Կոլա»-ի դեմ վարչական վարույթը հարուցվել էր ընկերության հիմնական մրցակցի՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա: ՏՄՊՊՀ փետրվարի 26-ի որոշմամբ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության նկատմամբ կիրառվել էր 50 միլիոն դրամ տուգանք:
Այսօր տարածած հաղորդագրության մեջ ընկերությունը նշում է, որ ՏՄՊՊՀ որոշումն անհիմն է, իսկ վարչական վարույթը չի իրականացվել սահմանված ընթացակարգերին համապատասխան: