Բավ է պառակտվել
02-05-2014 12:33

Կենդանի ծնունդների թիվն աճել են 2.2%-ով. ԱՎԾ

2014թ. հունվար-մարտին գրանցված կենդանի ծնունդները 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 7.7 %-ով: Այս մասին տեղեկանում ենք, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: 2014թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը, այն է ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 121%: Ըստ աղբյուրի` 2014թ. հունվար-մարտին 2013թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 3.6%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, նվազել է 0.5 պրոմիլային կետով և կազմել 8.3%:
2014թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 97 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83.5 %: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 կենդանի ծնվածի հաշվով) կազմել է 9.9‰, տղա երեխաների շրջանում` 11.2‰, իսկ աղջիկների` 8.9 ‰: 2014թ. հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում, մայրական մահացության դեպք չի գրանցվել: