Բավ է պառակտվել
20-10-2015 18:00

Ցմահ դատապարտվածները պահանջում են գործերի վերաբացում

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամ Ռոբերտ Ռևազյանն այսօր անդրադառնալով Նուբարաշենի ՔԿՀ-ում հիսուն ցմահ դատապարտյալների չոր օր տևած հացադուլին, որը դադարեցվել է այսօր, և իրենց գործերի վերաբացման հետ կապված նրանց հնչեցված պահանջներին, որոնք ուղղված էին
պետական կառույցներին և Հանրապետության նախագահին, ասաց.
«Որպեսզի գործերը վերաբացվեն, առաջին հերթին պետք է քաղաքական կամք: Ներկա օրենսդրությամբ նույնպես կարելի է արդար քննության հասնել: Նույնիսկ վատ օրենք ունենալով, կարելի է լավ արդարադատություն ունենալ, և՝ հակառակը»:
Խոսելով այն մասին, թե ինչու այդ գործերը չեն վերաբացվում Ռ. Ռևազյանը նշեց, որ.« Կարող են բացահայտվել սխալ դատապարտված անձինք, որոնք կարող են արդարացվել, որոնց պատիժը կարող է նվազեցվել: Դա նշանակում է, որ պետք է փնտրել հանցագործների, գործը կոծկողների, պետք է պատասխանատվության ենթարկել կեղծիքներ սարքած անձանց: Պետք է պատրաստ լինել նոր դատաքննությունների, բողոքարկումների, աղմուկների: Այս ամենը մեծ պատասխանատվություն է ենթադրում, որը չեն ցանկանում ստանձնել իշխանությունները»:
Հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը խոսելով խնդրի մասին, նշեց, որ Հայաստանում իրեղեն
ապացույցները շարունակում են ոչնչացվել, չնայած այն բանի, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրվել է դրույթ, ըստ որի, կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման.« Մենք տեսնում ենք, որ մեր երկրում կարելի է կես տարում Սահմանադրություն փոփոխել, բայց այն իկրեղեն ապացույցները, որոնցից կախված է մարդու հետագա կյանքը ոչնչացվում են»,- նշեց Զ. Մեջլումյանը:

Մարինե Բարսեղյան