Բավ է պառակտվել
11-02-2016 09:26

Ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին Ռուսաստանում

Մոսկվայում փետրվարի 9-ի գիշերը «անօրինական» կառույցներ  քանդելուց հետո, որոնցում զբաղված էին նաև ԱՊՀ երկրներից աշխատանքային ներգաղթյալներ, այդ թվում  նաև մեր հայրենակիցները` որոշ մեկնաբաններ դրանում երկրից աշխատանքային ներգաղթյալների արտաքսման միտումներ տեսան: Այդպես է, դա, թե չէ, կերևա մոտ ապագայում: Մի բան  պարզ է հաստատ. աշխատանքային ներգաղթյալների վիճակը Ռուսաստանում բարդացել է:  Նրանց վիճակն ավելի է վատացնում ռուբլու փլուզումը, որն իրեն զգացնել է տալիս  ռուբլին դոլարի կամ ազգային արժույթների վերածելիս: Հետո էլ, Ռուսաստանում ձգձգվող տնտեսական ճգնաժամը հանգեցրել է «օտարների» հանդեպ քաղաքականության խստացման: Չնայած,  Ռուսաստանում  բոլորի իրավիճակն է վատթարացել` ոչ միայն ներգաղթյալները: Իմիջիայլոց, Ռուսաստանում գործազուրկների քանակն անցյալ տարի պաշտոնական տվյալներով 7,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Ընդ որում, ռուսաստանցի շատ փորձագետների կարծիքով, ընթացիկ տարում այդ ոլորտում դրական տեղաշարժեր չեն սպասվում: Մեր հայրենակիցները,  որոնց թիվը Ռուսաստանում գրեթե 0,5 մլն մարդ է, առավելապես զբաղված են շինարարության և առևտրի մեջ: Մինչդեռ անցյալ տարի շինարարության մեջ աշխատանքների ընդհանուր ծավալը կրճատվել է 15–20 տոկոսով, իսկ ապրանքաշրջանառության  ծավալում անկումը հասել է 10 տոկոսի: Ռուսաստանում մեր աշխատանքային ներգաղթյալները կկարողանա՞ն դիմանալ այդ գրոհներին, թե՞ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ: