Բավ է պառակտվել
22-12-2015 08:53

Ի՞նչ չի կարելի նվիրել 2016թ. Կապիկի տարում

Նվերը դիմացինին ուրախացնելու համար է, բայց երբեմն մենք չենք էլ կասկածում, որ որոշ նվերներ կարող են մարդուն անհաջողություն բերել: Ներկայացնում ենք, թե ինչ չի կարելի նվիրել Կապիկի տարում: Ստանդարտ իրեր: Ըստ չինական օրացույցի՝ եկող տարվա խորհրդանիշը Կարմիր կամ Հրե Կապիկն է: Կապիկին գոհացնելու համար նվերների շարքից հանեք ստանդարտ նվերները: «Սև ցուցակում» են լոգանքի գելերը, կենցաղային էլեկտրասարքերը, փափուկ խաղալիքները: Այն, ինչ արդեն նվիրել եք: Ամեն տարի նույն նվերն անելը լավագույն սովորություն չէ: Այդպիսի նվերից դժգոհ կմնա, ոչ միայն Կարմիր կապիկը այլև ստացողը: Անօգատգործելի իրեր: Աստղագուշակները խորհուրդ չեն տալիս նվիրել իրեր, որոնք գեղարվեստորեն մնալու են սենյակում դրված, բայց կենցաղում օգուտ չեն բերելու: Արձանիկները, մոմակալները և նկարի շրջանակները ճիշտ տարբերակ չեն: