Բավ է պառակտվել
08-08-2015 10:36

Ի՞նչ է մեզ այսօր սպասում. օրվա աստղագուշակ

Խոյ

Օրն ավելի լավ է հատկացնել հանգստին կամ ազատ զբաղմունքներին: Չարժե որևէ բան ծրագրել, հանգամանքներն իրենք կհուշեն գործողությունների ուղղությունը: Ցանկալի է բացառել ուղևորությունները և գործնական նպատակներով այցերը: Գերադասելի են ինքնաբուխ զբոսանքները: Չարժե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել: Նոր ծանոթությունները չարժե լուրջ ընդունել: Նորությունները հավելյալ ստուգման կարիք կունենան:

Ցուլ

Վաղ առավոտը կարող է Ցուլերի մոտ պատրանք ստեղծել, թե իրադրությունը լիովին իրենց վերահսկողության տակ է: Աստղերը հուշում են, որ դա խաբուսիկ զգացողություն է: Լավագույն ելքն ամեն ինչին ավելի պարզ նայելն է: Հենց դադարեք ձգտել անհնարինին, իրավիճակից իրական օգուտ ստանալու հնարավորություն կստանաք: Օրինակ` հնարավոր է ինքնաբուխ արշավ խանութներով, որի ժամանակ ծրագրված գնումների փոխարեն լրիվ այլ բաներ կգնեք:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր հակված են գործել տրամադրության ազդեցությամբ: Ձեր աշխարհընկալման և վարքի վրա կարող է ազդել ինքնազգացողությունը, տնային իրավիճակը, ինչ-որ մեկի այցը, ստացված նորությունը: Լավ օր է շփման համար: Նախապատվությունն ավելի լավ է տալ ծանոթ դեմքերին կամ թարմացնել կապերը: Անծանոթների հետ հնարավոր է շփման սխալ տոն ընտրեք: Իրավիճակի փոփոխության դրդմամբ կարող եք զրուցել տնեցիների կամ ծնողների հետ:

Խեցգետին

Խեցգետինները կարող են ապավինել հանգամանքներին և առաջիկա հանգստյան օրերի համար հստակ ծրագրեր չկազմել: Չարժե ակտիվորեն ձգտել առաջնորդության և ձեր կամքը թելադրել շրջապատին: Ավելի լավ է շփվողականություն, ճկունություն դրսևորել և հարմարվել իրավիճակին: Վատ օր չէ որոնումների համար, պետք է պատրաստ լինել անակնկալների: Բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելով` չարժե որևէ մեկին անխոս վստահել:

Առյուծ

Աստղերն Առյուծներին բարենպաստ հանգստյան օրեր են խոստանում: Այս օրերը ձեզ կնվիրեն թեթևություն, լավատեսություն, կօգնեն ավելի ազատ և անաչառ նայել ձեզ և ուրիշներին: Գերազանց օր է պահը վայելելու համար: Հնարավոր են ավելորդ սենտիմենտալության րոպեներ, ռոմանտիկ կամ տխուր հիշողություններ: Ինչ վերաբերում է ապագային, կարող եք հայտնվել ճամփաբաժնում: Եթե վստահ չեք, հետաձգե՛ք ընտրությունը, թողե՛ք, որ իրավիճակը հասունանա:

Կույս

Կույսերին այսօր պակասում է ներքին կամ արտաքին ներդաշնակությունը, դիմացկունությունը, վստահությունը: Հնարավոր են հակասական ցանկություններ: Կարող է ուժգնանալ ձեր հիացմունքն ինչ-որ բանով կամ ինչ-որ մեկով, սակայն ձեզ դժվար կլինի բառերով արտահայտել ձեր զգացողությունները: Լավագույն պահը չէ լուրջ ծրագրերի և պայմանավորվածությունների համար: Հաճույք կպատճառի այն ամենը, ինչ կապված է շփման, մտքերով, գաղափարներով փոխանակման հետ:

Կշեռք

Կշեռքների համար լավագույն որոշումը լիակատար հանգստի տրամադրվելն է: Եթե հստակ ծրագիր չունեք, ապավինե՛ք բախտին: Լավ օր է զվարճանքների համար: Կարող եք հայտնվել երեկույթում կամ այլ միջոցառման, ինչը նախապես չէիք ծրագրել: Միևնույն ժամանակ, շատ իրադարձություններ զարմանալիորեն կհամապատասխանեն ձեր կարիքներին, կիրականացնեն ձեր հին ցանկությունները: Հիանալի պահ է ռոմանտիկ, ընկերական հարաբերությունների թարմացման համար:

Կարիճ

Կարիճներին պետք կգա դիտողականություն: Այն կօգնի հարմարվել փոփոխվող պայմաններին և օգտագործել դրանք ձեր օգտին: Այսօր դժվար կլինի սպասել հստակության: Շատ հարաբերություններ, նորություններ, դեպքեր կլինեն ոչ միանշանակ: Չարժե միանգամից արհամարհել կասկածելի տեղեկատվությունը, դրանում կարող են ձեզ համար որոշ օգտակար ճշգրտումներ լինել: Հնարավոր է ձեզ գրավի նոր ընկերախումբը, թեթև արկածը, սիրախաղը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր կարիք կունենան զրուցակիցների, հետևորդների: Եթե հայտնի մարդ եք, մարդկանց հետ շփումը կօգնի բարձրացնել ձեր հեղինակությունը և վարկանիշը: Արժե գերադասել ոչ պաշտոնական շփումները, երկխոսության մեջ թեթևություն, հումոր մտցնել: Լավ օր է գործընկերային և ամուսնական կապերի ամրապնդման համար` հատկապես գաղափարների, աշխարհայացքների նմանության հողի վրա: Ցանկալի չէ բարձրաձայնել չմտածված ծրագրերը:

Այծեղջյուր

Նույնիսկ ամենաաշխատասեր Այծեղջյուրներին այսօր օգտակար կլինի հանգիստը: Ջանքերի արդյունքը հեռու կլինի ցանկալիից, կամ ընդհանրապես չեք կարողանա կենտրոնանալ: Չարժե այս օրն ընտրել պատասխանատու զրույցի համար, զբաղվել հաշվարկներով, պաշտոնական թղթերով: Ողջունվում է շփվողականությունը և դիտողունակությունը: Եթե հիվանդության ոչ տիպիկ նշաններ են ի հայտ գալիս, չարժե միանգամից ենթադրություններ անել և միջոցներ ձեռնարկել, հնարավոր է, որ դա օրգանիզմի արձագանքն է նոր պայմաններին:

Ջրհոս

Հանգստյան օրերը Ջրհոսներին թույլ կտան իրենց ավելի ազատ զգալ: Ձեր առջև կարող են հանգստի գերազանց հեռանկարներ բացվել: Ստեղծագործ անձանց հետաքրքիր կլինի հին գաղափարների արդիականացումը: Հնարավորություն կստանաք շարունակելու ձեզ համար շահավետ հարաբերությունները: Զգայուն թեմաների շուրջ ազատ արտահայտվելուն կօգնի թուլացնող մթնոլորտում զրույցը: Կասկածների ազնիվ բարձրաձայնումը կամրապնդի փոխադարձ վստահությունը:

Ձկներ

Ձկները կարող են բախվել ընտանեկան կամ ամուսնական հարաբերություննների անորոշության հետ: Ընդհանուր բարեհաջող ֆոնին հնարավոր են անհանգստություն պատճառող կասկածներ: Հարաբերությունների պարզման համար լավագույն օրը չէ: Արդյունքում կարող եք ոչ թե վերացնել կասկածներն, այլ իրավիճակն ավելի սրել: Մտերիմների հետ համախմբվածության համար ավելի լավ է ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Հոգեբանական մթնոլորտի ջերմացմանը կնպաստեն ընտանեկան տոները, կենցաղային նորությունները: