Բավ է պառակտվել
16-11-2015 08:40

Ի՞նչ ակնկալել Հրե Կապիկի տարուց. Հարաբերություններ, կարիերա, առողջություն

Կյանքը հեշտացնելու ցանկությունը մեզ հաճախ տանում է դեպի հորոսկոպ: Օրվա, ամսվա, տարվա ընթացքում ակնկալվող կանխատեսումը կարդալուց հետո մենք փորձում ենք հարմարեցնել մեր գործողությունները, կամ տրամադրվել, հնարավոր փորձությունների մոտենալուն: Ի վերջո, գրված է, որ «դա ձեր օրը չէ», նույնիսկ եթե դուք իսկապես չեք հավատում հորոսկոպի կանխատեսումներին, այնուամենայնիվ, հավանականությունը փոքր է, դուք շատ կարևոր գործերը հենց այդ պահին ձեռնարկեք: Իսկ տարվա համար ընդհանուր հորոսկոպին ծանոթանալուց հետո, կարող եք ձեզ համար ընդգծել աշխատանքի և զարգացման ոլորտներում առաջնային ուղղությունները: Ինչու սպասել: Եկեք տեսնենք,թե ինչ է պատրաստել մեզ համար Հրե Կապիկը հաջորդ 2016 թ համար,նրան «լիովին պատրաստ» հանդիպելու համար: 2016 թ Հրե Կապիկի տարի է: Արևելյան օրացույցի համաձայն Հրե (Կարմիր) Կապիկը իր «օրինական» իրավասության մեջ կմտնի2016թ փետրվարի 8-ից: Այդ պահից սկսած յուրաքանչյուր մարդու կյանք կներխուժեն զվարճանքը, ուրախությունն ու անկախատեսելիությունը: Հենց այդ հատկանիշներով է առանձնանում տարվա տիրուհին: Տարին խոստանում է լինել վառ, անհանգիստ իրադարձություններով հագեցած, սակայն,դժվար է ասել դրական, թե բացասական:Կապիկն իր էությամբ շատ էքսցենտրիկ, արտառոց ու քմահաճ է, նրա տրամադրությունը մի քանի րոպեի ընթացքում կարող է կտրուկ փոխվել է լրիվ հակառակ ուղղությամբ: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք այս տարի տատրատեսակ երևույթներ տեսնելու, և պետք է օրինակ վերցնենք Կապիկից. վայելենք կյանքի ամեն մի պահը:
Հարաբերությունները և ընտանիքը Կապիկի տարում.
2016թ խորհրդանիշ կենդանին` բարեկամասեր էակ է:Մի փոքր ջանք գործադրելով, կկարողանաք վերականգնել կորցրած կամ թուլացած կապը հարազատների և ընկերների հետ: Հարաբերությունների մեջ հեշտությունը, ճկունությունն և փոխզիջումը ձեռնտու կլինեն բոլոր ժամանակներում: Կապիկը հատկապես անտարբեր չէ բարի բաց մարդկանց նկատմամբ: Տարին, օջախի ջերմությունը սիրող և երջաիկ ընտանիք ստեղծելու ձգտող մարդկանց սրտով կլինի: Իսկ ծնողները կկարողանան վստահության վրա հիմնված փոխհարաբերություններ հաստատել իրենց երեխաների հետ:
Կարիերան և գումարը Կապիկի տարում.
Կապիկը այն կենդանիներից չէ, որոնք հակված են առաջնության ցանկացած գնով: Հաղթողի դափնիներից հրաժարվելը ի շահ իր հանգստությունը, - բավական համահունչ է 2016 թ-ի խորհրդանիշի բնույթին: Սակայն, չնայած փառասիրության բացակայությանը, արևի տակ տեղ ունենալու համար պայքարում, ունի լավ ինտուիցիա և ունակ է զգալի գործունեության: Միայն սեփական ջանքերը և հաստատակամությունը կարող են օգնել կարիերայի աճ ունենալու և վաստակն ավելացելու հարցում: Իսկ տարվա տիրուհու ինտուիցիան և ինտելեկտը, կօգնեն փողերի ներդրումային գործարքների հաջող կնքմանն ֆինանսական վիճակի բարելավմանը: Միեւնույն ժամանակ, սակայն, մենք պետք չէ հսկայական ծրագրեր կառուցել:
Սպորտը և առողջությունը Կապիկի տարում.
2016-ը խոստանում է լինել բավականին լավ առողջության համար. Բայց դա չի նշանակում, որ դրա համար ոչինչ պետք չէ անել: Կապիկը սիրում է ֆիզիկական ակտիվության բոլոր տեսակի դրսևորումները եւ պատշաճ սնունդը: Առողջական խնդիրների դեպքում, պետք է անհապաղ դիմել որակավորված օգնության, իրավիճակի վատթարացումից խուսափելու և վերականգնման գործնթացն արագացնելու համար: Քաջ առողջություն և լավ տրամադրություն ապահովելու գործում զգալի օգնություն կցուցաբերեն տարբեր տեսակի ճանապարհորդությունները` թեկուզ մոտակա այգում կամ անտառում, կամ էլ աշխարհի մյուս ծայրում: