Բավ է պառակտվել
31-12-2014 07:46

Ի՞նչ է սպասվում 2015-ին ծնված երեխաներին

Ժամեր են բաժանում  2015 թվականից, որն, ըստ Արեւելյան հորոսկոպի, Ածի տարի է։ Առաջարկում ենք տեսնել, թե ինչ է սպասվում այս տարում ծնված երեխաներին։ Աստղագետների կարծիքով՝ Այծի տարին իդեալական տարի է երեխա ունենալու համար։ Երեխաները, ովքեր կծնվեն 2015 թվականին, անպայման կունենան հաջողություն եւ մեծ երջանկություն։ Նրանց էներգիայի շնորհիվ նրանք կառանձնանան ամբոխից, իսկ ներքին պոտենցիալը նրանց համընդհանուր ուշադրության կենտրոնում կպահի։ Առաջնորդի հատկությունները կլինեն նրանց բնավորության առանձնահատկություններից։ Այծի տարում ծնված երեխաները կարիք կզգան ծնողների խնամքի եւ ուշադրության, ովքեր պետք է երեխայի դաստիարակության հատուկ ռազմավարություն մշակեն։  2015 թվականին ծնված երեխաների մոտ կձեւավորի նպատակասլացություն, քաջություն եւ վառ կյանքի հանդեպ ձգտում։  Բացի այս, Այծի տարում ծնված երեխաները կլինեն համառ եւ աշխատասեր, ինչը կարող է բազում խնդիրներ լուծել։ Կլինեն պահեր, երբ նրանք կարտահայտեն ագրեսիա եւ նյարդայնություն։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է փոքր տարիքից նրանց դաստիարակությամբ զբաղվելը։ Ասում են՝ գալիք տարում ծնված երեխաները օժտված կլինեն ընտանեկան ավանդույթների հանդեպ յուրահատուկ ձգողականությամբ։ Նրանք նաեւ հակված կլինեն մարդկանց օգնելուն։ Հատկանշական է, որ 2015 թվականը երեխաներ ունենալու համար իդեալական է նաեւ այն առումով, որ տարին այդ երեխաներին կօժտի յուրահատուկ տաղանդով, որով նրանք կկարողանան գումար ստեղծել անգամ օդից։ Նրանց սկսած բոլոր գործերը հաջողությամբ կպսակվեն։   Այծը մեկ անգամ չէ մարդկությանը տվել համաշխարհային մեծերի, որոնք հիանալի հետք են թողել մարդկության պատմության մեջ։ 2015-ն էլ աշխարհին կնվիրի ճանապարհորդներ, էքսկուրսավարներ, կինո եւ երաժշտական աշխարհի տաղանդավոր ներկայացուցիչներ։