Բավ է պառակտվել
12-11-2016 10:46

Հրդեհ է բռնկվել Երևանի փողոցներից մեկի բենզալցակայանում

Շաբաթ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Դեռևս անհայտ պայմաններում Հերացի փողոցում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում։

Դեպքի վայր են ժամանել 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ, ովքեր մեծ դժվարությամբ կարողացել են մարել հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության 02 բուժբրիգադը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ում կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրավորը բենզալցակայանի աշխատակից է։