07-03-2014 10:37

Մարտի 8-ին գեղեցիկ սեռի համար «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի հատուկ սակագնով

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղին հատուկ սակագին է սահմանել կանանց և աղջիկների համար:
Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ճոպանուղու տոմսերը ձեռք բերել 50 տոկոս զեղչով. մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 1500 դրամ, իսկ երկկողմանի երթեւեկության համար ՝ 2000 դրամ:
Մարտի 8-ին մոտակա բնակավայրերի կանանց և աղջիկների համար ճոպանուղին կգործի անվճար: