28-01-2014 10:42

Ավտոճանապարհներին առկա է մառախուղ

\

 Այսօր, 10.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում (տեսանելիությունը` 10-50 մ), Թալին-Մարալիկ, Երասխավան-Վեդի (տեսանելիությունը` 100 մ) և Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Արագածոտնի մարզի Ապարանի, Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի եւ Չարենցավանի շրջաններում տեղում է ձյուն և անձրև: Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: