Բավ է պառակտվել
17-01-2015 12:09

ՀՀ Հանրային Խորհուրդը քննարկել է Գյումրիում տեղի ունեցած սպանությունը

ՀՀ Հանրային Խորհուրդը կրկին անգամ քննարկել է Գյումրիում տեղի ունեցած սպանությունը հունվարի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում: Խորհրդի անդամները ընդգծել են, որ հանցագործությունը բացահայտելու և մեղավորինկամ մեղավորներին պատժելու համար անհրաժեշտ է անցկացնել արդար և թափանցիկ իրավական ընթացակարգ Հայաստանի օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Խորհրդի անդամների կարծիքով հասարակության մեջ լարվածության հիմնական պատճառը հանցագործությանպատճառների և քննության վերաբերյալ տեղեկատվության պակասն է: Հենց այդ հանգամանքն է վստահության պակասի հող ստեղծում և հանգեցնում է տարբեր ենթադրությունների: Պահպանելով քննության գաղտնիքը՝ պատկամ մարմինները պետք է պարբերաբար ելույթ ունենան՝ տեղեկատվություն հաղորդելով, իսկ քաղաքացիական հասարակությունը հանգիստ և սթափ գնահատի իրադարձությունները: