Բավ է պառակտվել
20-05-2015 12:11

ԵԽԽՎ հանձնաժողովի անդամները այցելել են Ծիծեռնակաբերդ

Իրավական և մարդու իրավունքի հարցերով ԵԽԽՎ հանձնաժողովի անդամները այցելել են Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Նրանք ծաղիկներ են դրել հուշարձանի մոտ և լռության րոպեով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները նաև եղել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: