Բավ է պառակտվել
10-04-2015 09:00

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի Քննչական կոմիտեն ապրիլի 9-ին տեսագրություն է հրապարակել և հայտարարել, որ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների բնակարաններում և գրասենյակներում զենք է հայտնաբերվել: Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում, օրենքով սահմնված կարգով քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում տարբեր տեսակի զենք է հայտնաբերվել: Ըստ տվյալ տեղեկությունների՝ նախաքննության շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստներին՝ Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի 1 մասով: Մեղադրյալների նկատամամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել: Նախաքննությունը շարունակվում է: