Բավ է պառակտվել
17-04-2015 08:53

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը հացադուլ է հայտարարել

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հացադուլ է հայտարարել ի նշան իր նկատմամբ կատարվող անօրինական գործողություններին և քաղաքական հետապնդումներին: Հիշեցնենք, որ Սաֆարյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս չորս անդամի հետ կալանավորվել է երկու ամսով զանգվածային անկարգություններ նախապատրաստատելու մեղադրանքով և այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության հաղորդագրության՝ այսօր Սաֆարյանին այցելել է իրավապաշտպանների խումբը, որը գրանցել է, որ նրան տեղափոխել են հացադուլ հայտարարած ազատազրկվածների համար նախատեսված առանձին խցիկ: Դիտորդների խումբը մտադիր է ուշադրության կենտրոնում պահել Գևորգ Սաֆարյանի գործը և նրա պահման պայմանների և առողջական վիճակի ստուգումներ անցկացնել: