Բավ է պառակտվել
05-02-2015 10:24

Բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամը

Հայաստանի Հանրապետությունից բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը: Տուգանային հրապարակ են տեղափոխվում Նախախորհրդարանի անդամների կոտրված մեքենաները, որոնք պետք է ցուցադրվեն այսօր՝ բաց երկնքի տակնախատեսվող ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք որ հունվարի 31-ին Նախախորհրդարանի կողմից կազմակերպված ավտոերթի մասնակիցները մտադիր էին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի տարածքում: Սակայն ԼՂՀ ոստիկանությունը թույլ չտվեց նրանց հատել հանրապետության սահմանը, և, ակցիայի մասնակիցների խոսքով, բախումներ հրահրեց, որոնց արդյունքում ավտոերթի մասնակիցներից շատերը ծեծվել և տեղափոխվել են հիվանդանոց: Բացի այդ վնասվել են նրանց մեքենաները: Այսօր Հանրապետության Հրապարակում կայանալիք ասուլիսի շրջանակներում այդ իրադարձությունների մասնակիցները պետք է պատմեն կատարվածի մասին: Բացի այդ նախատեսվում է ցուցադրել կոտրված մեքենաները: