Բավ է պառակտվել
14-02-2015 13:44

Գերմանիայում սպանվել է հայկական համայնքի խորհրդի անդամ

Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում փետրվարի 11-ին ստացած հրազենային վիրավորումի հետևանքով մահացել է տեղական հայկական համայնքի մշակութային խորհրդի անդամ, 36-ամյա Գրիգոր Գրիգորյանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին՝ երեկոյան: Ոստիկանության տվյալներով՝ կահույքի խանութներից մեկի մոտ առնվազն երեք տղամարդկանց միջև վիճաբանություն է սկսվել: Նրանցից մեկը զենք է հանել և կրակել Գրիգոր Գրիգորյանի ուղղությամբ: Նա մահացել է քաղաքային հիվանդանոցում հոսպիտալացումից մի քանի ժամ անց: Որոշ տվյալների համաձայն՝ պատահարի մասնակիցները Հարավսլավիայի բնակիչներ են: Հանցագործները՝ 39-ամյա սերբը և Կոսովոյի 36-ամյա բնակիչը փախուստի են դիմել հանցանքի վայրից: Սպանության դրդապատճառները անհայտ են: Կատարվում է քննություն: