Բավ է պառակտվել
27-11-2015 13:05

ԱԱԾ–ն բացահայտել է վտանգավորության աստիճանով աննախադեպը հանցախումբ

ԱԱԾ–ի տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների ընթացքում հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որն իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ, ինչպես նաև պատրաստվող գործողությունների վտանգավորությամբ ըստ էության նախադեպը չի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, ասել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը տեղի է ունեցած ասուլիսում։ Ինչպես նշել է ԱԱԾ պետի տեղակալը, խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար, հանցավոր խմբում առկա էր խիստ դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերն ու պարտավորությունները։ Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով։ Նույնիսկ խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ միմյանց հետ կապ պահելու համար։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ԱԱԾ պետի տեղակալը նշել է, որ դրանց աղբյուրները դեռևս պետք է պարզվեն։«Սակայն խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում, դրանից հետո խումբը վերցվել է հսկողության ներքո, և արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ խումբը վնասազերծվել է»,– նշել է Համբարձումյանը։ Համբարձումյանի խոսքով, «ԱԼՖԱ» հատուկ ջոկատայիններին հաջողվել է վայրկյանների ընթացքում վնասազերծել առանձնատանը գտնվող մարդկանց, որոնցից մեծ մասն առանց վարանելու կարող էր օգտագործել այնտեղ եղած զենքը։ Նա ավելացրել է, որ դա ԱԱԾ աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է։ Համացանցում հայտնվել են Երևանում հանցավոր խմբի վնասազերծման կադրերը>>

ԱԱԾ պետի տեղակալն անդրադարձել է նաև լրատվամիջոցներում պտտվող լուրերին իբր բեմականացման մասին, նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, և այն կադրերը, որոնք ցուցադրվել են, համապատասխանում են եղելությանը։ Համբարձումյանն ասել է, որ անմեղության կանխավարկածը չխախտելու համար ձերբակալվել է 21 մարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն պետք է ուղղվի դատարան, որն էլ կորոշի կալանքի արտոնություն տալու կամ չտալու վերաբերյալ։ Այս պահին նախաքննություն է ընթանում, դրա արդյունքները կամփոփվեն, որից հետո կտրվեն քրեաիրավական լրացուցիչ գնահատականներ։ Նոր սպառնալիքին վերաբերող հարցին ի պատասխան` Համբարձումյանը նշել է. «Նոր վտանգ լինելու մասին տեղեկություն չկա, բայց բնական է, որ անվտանգության միջոցառումները խստացված են։ Դա զուտ ուղղված է քաղաքացիների անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար»։  Նշենք, որ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի խոսքով, նկարահանումները կատարվել են ԱԱԾ ծառայությունների միջոցով, բայց թե ինչպես են դրանք հայտնվել համացանցում, Համբարձումյանը տեղյակ չէ։