Բավ է պառակտվել
24-12-2015 11:12

Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: