Բավ է պառակտվել
26-10-2016 10:57

Մերձմոսկվայում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Մերձմոսկվայում միկրոավտոբուսը բախվել է երկու բեռնատարների: Վթարի հետևանքով զոհվել է 7 մարդ, վեցը ստացել են տարբեր աստիճանի վնասվածներ:

Ըստ ոստիկանության տարածած տեղակատվության, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան «Դոն» ավտոճանապարհի 36-րդ կմ-ին: Երթևեկությունն այդ հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: Վթարի վայրում աշխատում են քննիչները:

Միկրոավտոբուսում եղել է 12 ուղևոր և վարորդը: Նախնական տվյալներով, միկրոավտոբուսը չի պահպանել հեռավորություն: Այն սլացել է 100 կմ/ժ արագությամբ ու բեռնատարին վտանգավոր հեռավորությամբ:
Այս պահին զոհերի և տուժաների անուններ չեն հրապարակվում: