Բավ է պառակտվել
03-11-2015 14:02

Տուլայի մարզում ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

ՌԴ Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության Տուլայի մարզային ստորաբաժանման նախագահ Ռաֆիկ Պապյանը։ Նրա խոսքով՝ 9-րդ տուժածը հիվանդանոցում մահացել է։ Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Բոլոր ուղեւորները ՀՀ քաղաքացիներ են։