Բավ է պառակտվել
17-11-2015 09:22

2014 թվականին աշխարհում ահաբեկչությունների զոհերի թիվն ավելացել է 80%-ով

Ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը 2014-ին 2013-ի համեմատ ավելացել է 80%-ով, ասվում է Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս- 2015» զեկույցում: 
2014-ին ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել է 32.658 մարդ: 
Ամենաշատ ահաբեկչությունները տեղի են ունեցել Աֆղանստանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում և Սիրիայում` բոլոր զոհերի ընդհանուր թվի 78%-ը: 
Ինստիտուտի տվյալներով` մոտ 10.000 մարդ զոհվել է Իրաքում, այն դեպքում, երբ Նիգերիայում ահաբեկիչների զոհն է դարձել 7.500 մարդ: 
«Ահաբեկչության ակտիվության զգալի աճը հանգեցրել է նրան, որ դրա հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում»,- նշել է կազմակերպության հիմնադիր Սթիվ Քիլելեան։