Բավ է պառակտվել
03-11-2014 16:50

2015թ. Հայաստանում ներառական դպրոցների թիվը կհասնի 124-ի

2015թ. Հայաստանում ներառական դպրոցների թիվը 101-իս կհասնի 124-ի: Այս մասին խորհրդարանում նոյեմբերի 3-ին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ելույթ ունենալով 2015 թ. բյուջեի քննարկման ժամանակ: Ընդհանուր առմամբ 2015 թ. ներառական կրթության աջակցության ծրագրերի համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 297 մլն դրամ (շուրջ 5,6 մլն դոլար): Դա 48,2%-ով ավելի է 2014 թ. ծրագրից, որը կապված է ներառական դպրոցների եւ ֆիզիկական ու մտավոր կարողություններ ունեցող երեխաների աճով: Հաջորդ տարի սովորական դպրոցներ կհաճախեն ոչ թե 2700, այլ արդեն 3700 այդպիսի երեխաներ: