Բավ է պառակտվել
24-05-2016 11:34

Ուժեղ քամու հետևանքով 446 դեպք է գրանցվել

Հայաստանի տարածքում մոլեգնած քամին ավերածությունների պատճառ է դարձել։ ՀՀ ԱԻՆ–ի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ քամու հետևանքով տանիքներ են պոկվել ու ծառեր են կոտրվել

Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ընդհանուր առմամբ 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Երևանում ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլ. սյան (էլ. լարեր) և 15 այլ շինությունների վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում՝ 20 դեպք (վնասվել են տան և այլ շինությունների տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 10 դեպք (9 տան և 1 շենքի տանիք), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 11 դեպք (9 տան, 1 դպրոցի տանիք և ջերմոցի ապակիներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 19 դեպք (10 տան, 6 շենք/շինության, 1 մշակույթի տան, 1 անասնագոմի տանիք և 1 ծառ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 6 դեպք (1 դպրոցի, 1 ավտոտնակի, 2 տան տանիք և 2 ծառ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ):
Մայիսի 23-ին, ժամը 17.00-ից մինչև 18.00-ն հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: