Բավ է պառակտվել
02-02-2015 14:50

Այս տարի բնակչության թիվը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 6500-ով

Հայաստանում տարեսկզբի դրությամբ բնակչության թիվը 3 մլն 10 600 է՝ 2014թ. տարեսկզբի 3 միլիոն 18,100-ի համեմատ, այսինքն նվազել է 6500-ով: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Կարինե Կույումջյանը խոսքով՝ բնական հավելաճը 2014թ. կազմել է 15, 311 մարդ, որը 4.9 տոկոսով ավելի է 2013թ. արձանագրված բնական հավելաճի նկատմամբ: «Ամենաբարձր բնական հավելաճը գրանցվել է Երեւան քաղաքում, այնուհետեւ Արարատի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզում, ամենացածր ցուցանիշները Տավուշի մարզում, Սյունիքի մարզում եւ Վայոց Ձորի մարզերում»,-ասաց նա: