Բավ է պառակտվել
21-12-2015 11:13

ՃՏՊ–ի հետևանքով ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյա է մահացել

Նախօրեին երեկոյան ողբերգական ՃՏՊ է գրանցվել Ավան վարչական շրջանում: Նախօրեին ժամը 19:00-ի սահմաններում Ավան Դուրյան թաղամասում, ՀՀ ՊՆ վարչական շենքի հարևանությամբ, 36-ամյա Կարեն Ավագյանը իր վարած Վազ 21012 մակնիշի ավտոմեքենայով բախվել ճամփեզրին կայանված վիճակում գտնվող ԳԱԶ 278402 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: Վթարի հետևանքով Վազ 21012-ի ուղևոր, 35-ամյա Վազգեն Գաբրիելյանը տեղում մահացել է, իսկ Կ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել մահացածի դին, ով աշխատում էր ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունում՝ որպես ֆինանսաբյուջետային բաժնի պետ, իսկ վարորդը՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի բաժնում՝ որպես պետի տեղակալ, իրավաբան։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։