Բավ է պառակտվել
16-02-2016 15:16

Ռուսաստանցիների համար Հայաստանը տուրիզմի համար ամենամատչելի երկրների եռյակում է

Ռուսաստանցի զբոսաշրջիկներից համար Հայաստանը տուրիզմի համար ամենամատչելի երկրների եռյակում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ ներկայացնելով Travel.ru կայքի տվյալները:
Ամենահետաքրքիր ուղղություններ կատեգորիայում մեր երկիրը եւս զբաղեցնում է ոչ վերջին տեղերը: Ռուսաստանցիները սկսել են հանգստի մեկնել Հայաստան, ոչ միայն ամռանը եւ աշնանը, այեւ Ամանորին: Արդյունքում, եթե ընդհանուր առմամբ Ռուսաստանից արտագնա տուրիզմի ոլորտում անկումը 2015-ին կազմել է 30տոկոս, ապա Հայաստանի մասով միայն 6 տոկոս:
«2015-ին Հայաստան այցելած 1 մլն 192 հազար զբոսաշրջիկներից 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին»,-ամփոփել է Ապրեսյանը: